ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը հեր­թա­կան ան­գամ կանգ­նել է Ա­րա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նի «թա­սի­բին»

Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը հեր­թա­կան ան­գամ կանգ­նել է Ա­րա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նի «թա­սի­բին»
16.06.2020 | 01:07
Կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, որ, կր­թու­թյան ո­լոր­տի հիմ­նախն­դիր­նե­րը թո­ղած, ԲՀԿ ա­ռաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի դարդն է քա­շում, նա­խորդ տար­վա բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նի մա­սին հաշ­վետ­վու­թյուն ներ­կա­յաց­նե­լիս բա­վա­կան տխուր ի­րա­վի­ճա­կում է հայ­տն­վել: Նախ` կա­ռա­վա­րու­թյու­նում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ հան­դիպ­ման, ա­պա խոր­հր­դա­րա­նում պատ­գա­մա­վոր­նե­րի հետ ու­նե­ցած հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ խեղ­ճա­ցել է ուղղ­ված հար­ցե­րից՝ ո­րոշ դի­տար­կում­նե­րին չկա­րո­ղա­նա­լով կոնկ­րետ պա­տաս­խան­ներ տալ: «Փա­շի­նյա­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, ո­րին ներ­կա են ե­ղել նաև խոր­հր­դա­րա­նի «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, Հա­րու­թյու­նյա­նը նեղ­վել է հատ­կա­պես պատ­գա­մա­վոր­նե­րի ճշ­տող հար­ցադ­րում­նե­րից: Խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը հիմ­նա­կա­նում հե­տաքր­քր­վել են, թե նա­խա­րա­րու­թյա­նը հատ­կաց­ված բյու­ջեի որ մասն ին­չի վրա է ծախս­վել: Ծախ­սե­րի մեծ մա­սի վե­րա­բե­րյալ նա­խա­րա­րը կցկ­տուր պա­տաս­խան­ներ է տվել, ու Փա­շի­նյա­նը, տես­նե­լով, որ նա­խա­րար Հա­րու­թյու­նյա­նը շատ է նեղն ընկ­նում, «ցրել է թե­ման ու նրա «թա­սի­բին» կանգ­նել»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» աղ­բյու­րը:
Գրե­թե նույն պատ­կերն է ե­ղել նաև խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցած քն­նարկ­ման ժա­մա­նակ, մեկ տար­բե­րու­թյամբ՝ պատ­գա­մա­վոր­նե­րը նա­խա­րա­րին «խնա­յել» են, հար­ցե­րը մեղմ են ձևա­կեր­պել: «Քա­նի որ խոր­հր­դա­րա­նում բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նը բաց ռե­ժի­մով է քն­նարկ­վում, իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը, ներ­քին է­թի­կա­յից ել­նե­լով, ո­րո­շել են՝ա­ռա­վել քան կո­ռեկտ լի­նել ու հար­ցա­խեղդ չա­նել Հա­րու­թյու­նյա­նին»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 8766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ